«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

ՆԱՏՕ-ի առաջնորդները համաձայնեցնում են Աֆղանստանի օգնության նախագիծը

ՆԱՏՕ-ի առաջնորդները համաձայնեցնում են Աֆղանստանի օգնության նախագիծը
20.05.2012 | 10:37

Համաշխարհային առաջնորդները Չիկագոյում կմասնակցեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որի ընթացքում նախատեսվում է համաձայնեցնել Աֆղանստանին հատկացվելիք օգնության նախագիծը։
Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ավստրալիան և Ավստրիան խոստացել են միջոցներ տրամադրել թալիբների դեմ պայքարը շարունակելու համար։ ՆԱՏՕ-ի անդամ երկրները ծրագրում են գումարներ հատկացնել Աֆղանստանի անվտանգության ուժերին, որպեսզի վերջիններս կարողանան ինքնուրույն պայքարել թալիբների դեմ 2014 թվականին միջազգային ուժերի դուրսբերումից հետո։
Նշենք նաև, որ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է արդեն այս տարի Աֆղանստանից դուրս բերել ֆրանսիական զինուժը։ Սակայն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչ, բրիտանացի դիվանագետ Սայմոն Գասը կարծում է, որ ֆրանսիական ուժերի դուրսբերումը մեծ խնդիրներ չի առաջացնի, քանի որ ֆրանսիական կոնտինգենտը միջազգային ուժերի ընդամենը 4 տոկոսն է, իսկ մյուս երկրները դժվար թե հետևեն պաշտոնական Փարիզի օրինակին։

Լիլիթ Գրիգորյան

Դիտվել է՝ 4189

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ